Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի` 2011թ. մարտի 25-ին նախարար Ա. Գրիգորյանը սահմանված կարգով կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Հերթագրված ինը քաղաքացիներից ներկայացան հինգը: Դիմողների հարցերը հիմնականում վերաբերում էին հետևյալ հիմնախնդիրներին` ընտանեկան նպաստ, ավանդների փոխհատուցում, աշխատանքի տեղավորում, որդեգրման գործընթաց, երեխային տրվող միանվագ նպաստ:
Մանրամասնորեն լսելով յուրաքանչյուր քաղաքացու հարցադրում` պարոն Գրիգորյանը հստակ հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հնարավորինս սեղմ ժամկետում, օրենքի և նախարարության իրավասության շրջանակներում հանգամանորեն ուսումնասիրել ներկայացված խնդիրներն ու տալ սպառիչ պատասխաններ:
Հարցերի մեծ մասին տեղում տրվեցին լուծումներ: