Գործընկերությունը խորանում է

0
104

ՀՀ ԱՍՀ նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանն ընդունեց Լիտվայի սոցիալական ապահովության և աշխատանքի նախարարի տեղակալ Աուդրա Միկալաուսկայտեի գլխավորած պատվիրակությանը, որը մեր երկիր է ժամանել սոցիալական գործընկերության ինստիտուտների հզորցմանն ուղղված` Հայաստան-Լիտվա միացյալ եռակողմ կլոր սեղանին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրերին պարոն Պետրոսյանը նշեց,- “Մեր երկու երկրները երկար ժամանակ գտնվել են մեկ պետության կազմումև մեր ժողովուրդների միջև ձևավորվել են սերտ կապեր տնտեսական, քաղաքական, հոգևոր ոլորտներում: Ուրախ եմ, որ անկախության ձեռքբերումից հետո այդ կապերը ոչ միայն չեն թուլացել, այլև գնալով ուժեղանում են”:

Պարոն Պետրոսյանը հյուրերին ներկայացրեց աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի գերակայությունները, լայնածավալ բարեփոխումների նպատակն ու ակնկալվող արդյունքները` նշելով, որ դրանք իրականացնելիս հիմնովին ուսումնասիրվել է նաև Լիտվայի փորձը` որպես մի կողմից պատմական զարգացման նմանատիպ ուղի անցած, մյուս կողմից`  եվրամիության չափորոշիչներով առաջնորդվող պետության փորձ:

Ավելի քան երկու ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր, մասնավորապես` թաքնված զբաղվածություն, արտագաղթ, աղքատության հաղթահարում, հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրում, զբաղվածության ակտիվ ծրագրեր, աշխատանքի պաշտպանություն, ինտեգրված սոցիալական ծառայություններ, սոցիալական ձեռնարկություններ և այլն:

Առավել հանգամանորեն քննարկվեց սոցիալական գործընկերության կայացման խնդիրը: “Եթե հանրապետական մակարդակում այս խնդիրը լուծվել է և մենք իրոք ունենք կայացած գործընկերություն, ապա ճյուղային, տարածքային և կազմակերպությունների մակարդակում անելիքները դեռևս շատ են”,- ասաց պարոն Պետրոսյանը:

Փոխադարձ այցելությունները և փորձի փոխանակումը կլինեն շարունակական:

SHARE
Previous article
Next article