0
105

Ապրիլի 3-ին ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և ազգային գործընկերները` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարությունները կնքեցին Փոխըմբռնման հուշագիր`  2010-2015թթ. Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործունեության ծրագիրը ռազմավարական  ծրագրին համապատասխանեցնելու մասին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հուշագիրը ստորագրեց նախարարի առաջին տեղակալ, “Բնակչություն և զարգացում” ծրագրի ազգային տնօրեն Արա Պետրոսյանը:

Սոցիալական պաշտպանության ոլորտում հուշագրով նախատեսված են արդյունքներ` բարելավելու  այն տվյալների առկայությունը և վերլուծությունը, որոնք օգտագործվում են բնակչության դինամիկայի, սեռական և վերարտադրողական առողջության (ներառյալ ընտանիքի պլանավորումը) և գենդերային հավասարության ոլորտներում փաստերի վրա հիմնված  որոշումների ընդունման և քաղաքականության ձևավորման համար: