0
100

Գարնանային տոների միամսյակի շրջանակներում, մարտի 25-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի Նորքի տուն-ինտերնատի տնօրինության նախաձեռնությամբ կազմակերպվել էր գրական-երաժշտական երեկո:

Միջոցառման նպատակը մեկ անգամ ևս հաստատության բնակիչների առօրյան առավել հագեցած դարձնելն էր: Լիանա Զուրաբյանի անվան ասմունքի կենտրոնի սաների կողմից հնչեցին Ե. Չարենցի, Հ. Շիրազի և այլ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունները: Երեկոն համեմվեց նաև հրավիրված երգիչների ելույթներով: Տարեցները մեծ ոգևորվածությամբ մասնակցում էին միջոցառմանը. պարում էին, երգում, ասմունքում` մի պահ երիտասարդանալով ու վերհիշելով իրենց սերն ու երջանիկ օրերը:

Միջոցառման ընթացքում ամերիկահայ բարեգործ, Հայոց կանանց միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Լ. Ստեփանյանից հաստատության բնակիչներն ստացան նվերներ: