2011թ. մարտի 23-ին, ժամը 15:00-ին “Հույսի կամուրջ” և “Առաքելություն Արևելք” հասարակական կազմակերպությունները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ հրավիրում են մասնակցելու “Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան և հաշմանդամության խնդիրը Հայաստանում” սեմինարին, որը կկայանա “Հույսի կամուրջ” ՀԿ գրասենյակում (Կորյունի 19ա):
Հանդիպման նպատակն է բարձարացնել լրագրողների իրազեկությունը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի շուրջ, որը Հայաստանում ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 22-ին: Լրագրողների հետ կքննարկվեն նաև հաշմանդամության խնդրի լուսաբանման սկզբունքները:
Տևողությունը` 90 րոպե:
Սեմինարավար` Զարուհի Բաթոյան-“Հույսի կամուրջ” ՀԿ “Արևածաղիկ” ամսաթերթի գլխավոր խմբագիր:
Փորձագետ` Հասմիկ Խաչատրյան – ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ:
Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք զանգահարել 56-01-43 կամ 099-36-06-90 հեռախոսահամարներով մինչև մարտի 23-ը ժամը 11:00-ն: