Հանրային քննարկում

0
103

Ս/թ. ապրիլի 21-ին “Կոնգրես” հյուրանոցում տեղի ունեցավ “Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին” ՀՀ  օրենքի նախագծի հանրային քննարկման ամփոփիչ կլոր սեղանը, որը վարում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը: Քննարկմանը մասնակցում էին  նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների պատասխանատու աշխատակիցներ, մարդու իրավունքների պաշտպանության և հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ազգային և մարզային հանձնաժողովների անդամներ:

Ողջունելով քննարկման մասնակիցներին` ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը նշեց. “Օրենքի նախագիծը քննարկվել է ազգային հանձնաժողովի նիստում, բոլոր մարզերում, Հաշմանդամների շահերի պաշտպանության դաշինքում, շահագրգիռ պետական գերատեսչությունների հետ, հանրային քննարկման է դրվել նախարարության էլեկտրոնային կայքում: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այն ոլորտը կանոնակարգող հիմնական օրենքն է, այսօր մեկ անգամ ևս կանդրադառնանք օրենքի դրույթներին և կամփոփենք առաջարկությունները”:

Հաշմանդամների հիմնախնդիրների վարչության պետի տեղակալ Ա. Գևորգյանը ներկայացրեց նախօրոք ստացված առաջարկությունները` համապատասխան  մեկնաբանություններով:

Հանդիպման մասնակիցների կողմից ներկայացվեցին նոր առաջարկություններ, բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: