Ս./թ. ապրիլի 1-ից գործում է սոցիալական ապահովության քարտերի տրամադրման էլեկտրոնային ծառայությունը, որը հնարավորություն է տալիս www.norq.am և www.mss.am վեբկայքերի միջոցով ստանալ սոցիալական ապահովության քարտ: Դրա համար անհրաժեշտ է.
- Գրանցվել նշված վեբկայքերում` լրացնելով անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, անձը հաստատող փաստաթղթի սերիա և համար դաշտերը, ինչպես նաև կցել անձը հաստատող փաստաթուղթը:
- Երկու աշխատանքային օր հետո ներկայանալ “Նորք” տեղեկատվավերլուծական կենտրոն` Կ.Ուլնեցու 68 հասցեով:
- Ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթը և ստանալ սոցիալական ապահովության քարտը:
Ուշադրություն
Ծառայությունը մատուցվում է անվճար: