Հ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի հրավերով Հայաստանի Հանրապետությունում են գտնվում Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Անդրյու Ուրուշաձեն և նախարարի տեղակալ Իրակլի Նադարեիշվիլին: Այցի ընթացքում տեղի կունենան հանդիպումներ ՀՀ կառավարությունում, ՀՀ Ազգային Ժողովում, ԵՊՀ-ում, ՀՀ առողջապահության նախարարությունում, “Նորք” տեղեկատվավերլուծական կենտրոնում:
Մայիսի 24-ին, ժամը 14:00-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի կունենա հանդիպում, որի ընթացքում երկու նախարարները կստորագրեն “Աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտում համագործակցության մասին” փոխըմբռնման հուշագիրը:
Բոլոր լրատվամիջոցներին հրավիրում ենք լուսաբանելու: