Ընտանիքների սոցիալական գնահատման համակարգով տրամադրվող պետական նպաստների տեսակներն ու չափերը

0
3741

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն` տրամադրվում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ կամ եռամսյակային հրատապ օգնություն այն աղքատ ընտանիքին, որը դիմել և հաշվառվել է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում և բավարարում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին:

Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված`մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է 30.00-ից: 

Սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է 30.00 միավորից:

Սոցիալական նպաստի չափը` 18000 դրամ է:

Ընտանեկան նպաստի չափը որոշվում է՝ ընտանեկան նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող և ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը: Ընտանիքի 18 տարին չլրացած անդամի համար տրվող հավելման չափը տարբերակվում է՝ ելնելով տվյալ ընտանիքի անապահովության աստիճանից, բնակավայրից, ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թվից:

Ընտանեկան նպաuտի բազային մաuը սահմանվել է 18000 դրամ:

Մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման չափերը տարբերակվում են հետևյալ կերպ`

1) 30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,

բ. չորu և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այuուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.

Օրինակ`

Եթե uահմանամերձ բնակավայրերում բնակվող, անապահովության 34.05 միավոր ունեցող ընտանիքում ապրում են ծնողներ և երկու երեխա (մինչև 18 տարեկան), ապա այդ ընտանիքի ընտանեկան նպաստի չափը կազմում է`

18000 + 6000 + 6000 = 30000 դրամ:

2) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ. 

Օրինակ`

Եթե անապահովության 38.05 միավոր ունեցող ընտանիքում ապրում են ծնողներ և չորս երեխա (մինչև 18 տարեկան), ապա այդ ընտանիքի ընտանեկան նպաստի չափը կազմում է`

18000 + 7000 + 7000 + 7000 + 7000 = 46000 դրամ: 

3) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ:

Օրինակ`

Եթե բարձր լեռնային բնակավայրերում բնակվող, անապահովության 41.08 միավոր ունեցող ընտանիքում ապրում են ծնողներ և յոթ երեխա (մինչև 18 տարեկան), ապա այդ ընտանիքի ընտանեկան նպաստի չափը կազմում է`

18000 + 8000 + 8000 +8000 +8000 + 8000 + 8000 + 8000  = 74000 դրամ:

Եռամսյակային հրատապ օգնություն

Եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որը հաշվառված է ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում և անապահովության միավորը բարձր է «0» միավորից, սակայն չունի ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք:

Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի` անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու դեպքում:

Եռամսյակային հրատապ օգնության համար դիմած քաղաքացիների դիմումները քննարկվում են տարածքային մակարդակներում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրերի համաձայն ձևավորված համակարգող խորհուրդներում:

Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է երեք ամիս ժամկետով` հաշվի առնելով համակարգող խորհուրդների առաջարկությունը:

Եռամսյակային հրատապ oգնության ամսական չափը` 18000 դրամ է: 

Միանվագ հրատապ օգնություն

Ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներին կարող է վճարվել նաև միանվագ դրամական օգնություն, եթե այդ ընտանիքի անդամներից մեկն ունեցել է երեխա, կամ  երեխաներից մեկը տվյալ ուսումնական տարվա ընթացքում ընդունվել է հանրակրթական դպրոցի առաջին դասարան, կամ ընտանիքի անդամներից մեկը (կենսաթոշակառու, ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեցող անձ չհամարվող)  մահացել է: 

Ընտանեկան նպաստ ստացող ընտանիքին տրվող միանվագ հրատապ oգնության չափերն են`

ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,

բ. երեխայի` առաջին դաuարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,

գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ:

Քաղաքացիներն ընտանեկան կամ սոցիալական նպաստ կամ հրատապ օգնություն ստանալու խնդրով կարող են դիմել իրենց փաստացի բնակության վայրն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին):