Հայտարարություն պետական հավաստագրերի հիման վրա աջակցող սարքեր (միջոցներ) տրամադրող կազմակերպությունների որակավորման գործընթացը սկսելու վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում սկսվել է աջակցող միջոցներ տրամադրող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի որակավորման գործընթացը: Որակավորման գործընթացն իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2017 թվականի հոկտեմբերի 16-ի N 121-Ա/1 հրամանի դրույթների:
Որակավորման գործընթացն իրականացվում է Նախարարի վերը նշված հրամանով ստեղծված մշտապես գործող որակավորման հանձնաժողովի կողմից, որը բացում, գնահատում և որակավորման չափանիշները հավաստող փաստաթղթերի հիման վրա տալիս է եզրակացություն Կազմակերպության որակավորված լինելու կամ որակավորում չանցնելու վերաբերյալ: Որակավորման գործընթացին մասնակցելու դիմում-հայտ ներկայացրած Կազմակերպությունները (նրանց ներկայացուցիչները) կարող են ներկա գտնվել դիմում-հայտերի բացման և գնահատման նիստերին, ծանոթանալ նիստերի արձանագրություններին: Կազմակերպությունը կարող է ցանկացած ժամանակ դիմել և որակավորվելու դեպքում ներառվել որակավորված Կազմակերպությունների ցանկում: Ցանկում ներառված (որակավորված) Կազմակերպութjունը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ ցանկից` իր գրավոր դիմումի համաձայն։
- ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Աջակցող միջոցներ տրամադրելու նպատակով իրականացվող որակավորման գործընթացին մասնակցելու համար կարող է դիմել այն Կազմակերպությունը, որը բավարարում է հետևյալ պահանջներին՝
1) ունի որակավորման ընթացակարգին մասնակցելու համար դիմում-հայտը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա մասնագիտական փորձառություն: Մասնագիտական փորձառություն է համարվում բժշկական սարքերի, սարքավորումների կամ պրոթեզաօրթոպեդիկ կամ վերականգնողական պարագաների կամ վերականգնման տեխնիկական միջոցների ձեռքբերման և տրամադրման կամ դեղատնային գործունեությամբ զբաղվելու փորձառությունը,
2) Երևանում գործելու դեպքում` ունի սպասարկման կետ կամ ներկայացուցչություն Երևան քաղաքին ոչ սահմանակից առնվազն մեկ մարզում,
3) ունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ Պայմանագրով ստանձնած պարտավորությունները առանց կանխավճարի կատարելու համար,
4) ունի աշխատանքային ռեսուրսներ՝ շահառուներին սպասարկելու և ծառայություն ստացած անձանց վերաբերյալ տվյալները Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգ մուտքագրելու համար համապատասխան մասնագետներ, լսողական սարք տրամադրող կազմակերպություններ՝ նաև համապատասխան մասնագետ՝ շահառուի կարիքին համարժեք լսողական սարք տրամադրելու և հարմարեցնելու համար, իսկ վերին և ստորին վերջույթների պրոթեզների և օրթեզների պատրաստման համար առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող կամ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետներ,
5) ունի Պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ (համակարգչային տեխնիկա) և մատչելի շենքային պայմաններ տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց սպասարկումն իրականացնելու համար, ներառյալ անարգել մուտք Կազմակերպության շենք և սպասարկման սրահ` մուտքի զրոյական մակարդակ կամ Հայաստանի Հանարպետության քաղաքաշինական նորմերին համապատասխան կառուցված թեքահարթակ, իսկ դրանց անհնարինության դեպքում համապատասխան անվտանգ տեխնիկական սարքավորումներ` վերելակ, բարձրացնող մեխանիզմներ և սպասարկման սրահում տեղաշարժվելու համար խոչընդոտների բացակայություն,
6) Կազմակերպության կողմից ներկրվող՝ պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող աջակցող միջոցները (այդ թվում նաև աջակցող միջոցների դետալներ և մասեր) պետք է համապատասխանեն միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին և ունենան այդ ստանդարտների համպատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր: Նախարարության համար ընդունելի է համարվում վերը նշված ստանդարտների համապատասխանության այն հավաստագիրը կամ հայտարարագիրը, որը ճանաչված է ԱՊՀ երկրներում, կամ դրան կից կազմակերպությունը ներկայացրել է փորձարկում անցնելու վերաբերյալ արձանագրություն կամ կազմակերպության կողմից ներկայացվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից տրված միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին համապատասխանելու վերաբերյալ համապատասխան հավաստագիր կամ հայտարարագիր:
- ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Աջակցող միջոց տրամադրելու համար Կազմակերպությունն Նախարարություն է ներկայացնում որակավորում անցնելու կամահայտնության վերաբերյալ Նախարարություն հասցեագրած գրությունը և հետևյալ փաստաթղթերը`
- դիմում-հայտ`համաձայն Ձև 1-ի,
- տեղեկանք-հայտարարագիր Կազմակերպության նախկին աշխատանքային գործունեության մասին, որում ներառված է տեղեկատվություն որակավորման ընթացակարգին մասնակցելու համար դիմում-հայտը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա մասնագիտական փորձառության վերաբերյալ:
- տեղեկանք-հայտարարագիր՝
- ա. լսողական սարքեր տրամադրելու դեպքում` դրանք տեղադրելու և հարմարեցնելու համապատասխան փորձառություն ունեցող մասնագետի առկայության վերաբերյալ,
- բ. մյուս աջակցող միջոցներ տրամադրելու դեպքում՝ համապատասխան մասնագետ-խորհրդատուի առկայության վերաբերյալ,
- վերին և ստորին վերջույթների պրոթեզների և օրթեզների պատրաստման համար առնվազն մեկ տարվա մասնագիտական փորձառություն ունեցող կամ մասնագիտական վերապատրաստում անցած մասնագետներ ունենալու փաստը հավաստող փաստաթուղթ,
- տեղեկանք-հայտարարագիր Կազմակերպության կողմից սպասարկումն իրականացնելու վայրի մատչելի շենքային պայմաններ ունենալու վերաբերյալ, որում ներառված է տեղեկատվություն տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման նպատակով իրականացված աշխատանքների մասին, ներառյալ անարգել մուտք Կազմակերպության շենք և սպասարկման սրահ` մուտքի զրոյական մակարդակ կամ թեքահարթակ` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական նորմերին համապատասխան, իսկ դրանց անհնարինության դեպքում համապատասխան անվտանգ տեխնիկական սարքավորումներ` վերելակ, բարձրացնող մեխանիզմներ և սպասարկման սրահում տեղաշարժվելու համար խոչընդոտների բացակայություն,
- տեղեկանք-հայտարարագիր այն մասին, որ Կազմակերպությունն ունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ստանձնած պարտավորություններն առանց կանխավճարի կատարելու համար,
- տեղեկատվություն պետական հավաստագրերի հիման վրա տրամադրվող՝ հայտարարությամբ ներկայացված Նվազագույն պահանջներին համապատասխանող Պարագաների վերաբերյալ (դրանց անվանումները, ապրանքանիշը, մոդելը, տեխնիկական նկարագրությունները, լուսանկարները, գները, միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտների համպատասխանության հավաստագրի կամ հայտարարագրի պատճենը և այլ տեղեկատվություն)՝ համաձայն Ձև 2-ի,
- այլ տեղեկատվություն (Կազմակերպության ցանկությամբ):
Վերոհիշյալ փաստաթղթերը պետք է վավերացված լինեն Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ այլ իրավասու ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով (կնիքի առկայության դեպքում):
Կազմակերպությունը որակավորում անցնելու կամահայտնության վերաբերյալ գրությունը և վերը նշված փաստաթղթերը Նախարարություն է ներկայացնում առձեռն կամ պատվիրված նամակ ուղարկելու միջոցով (փոստային կապի միջոցով), կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով` ուղարկելով Նախարարության պաշտոնական էլեկտրոնային փոստին՝ info@old.mlsa.am:
Կազմակերպության կողմից սահմանված պահանջներին չհամապատասխանող, ոչ հավաստի կամ թերի փաստաթղթեր կամ տեղեկատվություն ներկայացվելու դեպքում Նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է Կազմակերպությանը, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում Նախարարություն է ներկայացնում շտկված փաստաթղթերը: Երեք աշխատանքային օրվա ընթացքում շտկված փաստաթղթերը Նախարարություն չներկայացնելու դեպքում, Կազմակերպությունը Պայմանագիր կնքելու համար կրկին կարող է դիմել երկու ամիս հետո:
- ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԳԻՆԸ
Կազմակերպությունը կարող է հայտ ներկայացնել մեկ կամ մի քանի տեսակ աջակցող միջոցներ տրամադրելու համար: 2020թ. նախատեսված է տրամադրել 95 տեսակ աջակցող միջոց (89-95 տեսակի աջակցող միջոները տրամադրվելու են 2020 թվականի հունիսի 1-ից հետո)` հետևյալ միավորի արժեքներով.
Հ/Հ | ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ՉԱՓԻ ՄԻԱՎՈՐ | ՄԻԱՎՈՐԻ ԳԻՆԸ (ՀՀ ԴՐԱՄ) |
1. | Դաստակի կոսմետիկ պրոթեզ | հատ | 242000 |
2. | Նախաբազկի ձգողական պրոթեզ | հատ | 530000 |
3. | Բազկի ձգողական պրոթեզ | հատ | 960000 |
4. | Նախաբազկի կոսմետիկ պրոթեզ | հատ | 458000 |
5. | Բազկի կոսմետիկ պրոթեզ | հատ | 778000 |
6. | Բազկի միոպրոթեզ | հատ | 2545000 |
7. | Նախաբազկի միոպրոթեզ | հատ | 1975000 |
8. | Ուսի էկզարտիկ պրոթեզ | հատ | 558000 |
9. | Թաթի պրոթեզ՝ ըստ Լիս Ֆրանկի | հատ | 170000 |
10. | Թաթի պրոթեզ՝ ըստ Շոպարի | հատ | 245000 |
11. | Սրունքի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ | հատ | 558000 |
12. | Սրունքի էկզոսկելիտար ոչ մոդուլյար պրոթեզ | հատ | 385000 |
13. | Սրունքի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ սիլիկոնե լայներով | հատ | 1165000 |
14. | Սրունքի էկզոսկելիտար պրոթեզ կաշվից | հատ | 300000 |
15. | Սրունքի էնդոսկելիտար պրոթեզ կաշվից ընդունիչով | հատ | 409000 |
16. | Սրունքի էկզոսկելիտար պրոթեզ մանժետով | հատ | 535000 |
17. | Սրունքի պրոթեզ ըստ Պիրոգովի և Սայմի | հատ | 290000 |
18. | Ծնկահոդի էկզարտիկ պրոթեզ | հատ | 1160000 |
19. | Ազդրի էնդոսկելիտար պրոթեզ կաշվից ընդունիչով | հատ | 565000 |
20. | Ազդրի էնդոսկելիտար պրոթեզ կաշվից, շինայով | հատ | 598000 |
21. | Ազդրի էկզոսկելիտար պրոթեզ կաշվից | հատ | 565000 |
22. | Ազդրի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ | հատ | 1010000 |
23. | Ազդրի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ լրացուցիչ (ISNI) ներդիրով | հատ | 1045000 |
24. | Ազդրի էնդոսկելիտար մոդուլյար պրոթեզ սիլիկոնե լայներով | հատ | 1795000 |
25. | Կոնք-ազդրի էկզարտիկ պրոթեզ | հատ | 1275000 |
26. | Սրունքի էկզոսկելիտար պրոթեզ նստատեղի հենարանով` կաշվից | հատ | 399000 |
27. | Ազդրի բուժամարզական պրոթեզ լամինացիայով | հատ | 639000 |
28. | Սրունքի բուժամարզական պրոթեզ լամինացիայով | հատ | 310000 |
29. | Ակնագնդի (աչքի) պրոթեզներ | հատ | 70000 |
30. | Կրծքագեղձի էկզոպրոթեզներ | հատ | 27000 |
31. | Պրոթեզի կոշիկ | զույգ | 13500 |
32. | Ճաճանչ-դաստակային օրթեզ առանց հոդի, պլաստիկից | հատ | 30000 |
33. | Արմնկային օրթեզ առանց հոդի, պլաստիկից | հատ | 38000 |
34. | Արմնկային օրթեզ հոդով, պլաստիկից | հատ | 80000 |
35. | Սրունք-թաթային օրթեզ առանց հոդի, պլաստիկից(AFO) | հատ | 40000 |
36. | Սրունք թաթային օրթեզ առանց հոդի, լամինացիայով(AF) | հատ | 116000 |
37. | Ծնկան հոդի օրթեզ առանց հոդի պլաստիկից(KO) | հատ | 50000 |
38. | Ամբողջ ոտքի օրթեզ առանց հոդի պլաստիկից | հատ | 70000 |
39. | Սրունք-թաթային օրթեզ հոդով պլաստիկից(AFO) | հատ | 110000 |
40. | Սրունք-թաթային օրթեզ հոդով, լամինացիայով(AFO) | հատ | 100000 |
41. | Ծնկան հոդի օրթեզ հոդով, պլաստիկից (KO) | հատ | 160000 |
42. | Ծնկան հոդի օրթեզ հոդով, լամինացիայով (KO) | հատ | 187000 |
43. | Ամբողջ ոտքի օրթեզ հոդով, կաշվից | հատ | 289000 |
44. | Ամբողջ ոտքի օրթեզ հոդով, պլաստիկից | հատ | 230000 |
45. | Ամբողջ ոտքի օրթեզ հոդով, լամինացիայով | հատ | 324000 |
46. | Սրունքի օրթոպրոթեզ կաշվից | հատ | 177000 |
47. | Սրունքի օրթոպրոթեզ պլաստիկից | հատ | 236000 |
48. | Սրունքի օրթոպրոթեզ լամինացիայով | հատ | 250000 |
49. | Ազդրի օրթոպրոթեզ կաշվից | հատ | 325000 |
50. | Ազդրի օրթոպրոթեզ պլաստիկից | հատ | 300000 |
51. | Ազդրի օրթոպրոթեզ լամինացիայով | հատ | 430000 |
52. | Պարանոցի օրթեզ` սեղմիրան (CO) | հատ | 40000 |
53. | Պարանոցա-կրծքային օրթեզ` սեղմիրան (CTO) | հատ | 100000 |
54. | Պարանոցա-կրծքա-գոտկային օրթեզ` սեղմիրան (CTLO) | հատ | 150000 |
55. | Գլխի օրթեզ (helmet) | հատ | 40000 |
56. | Ծուռ թաթի օրթեզ ծալված | հատ | 30000 |
57. | Այովա բրես | հատ | 55000 |
58. | Օրթեզ պատելայից ծանրություն կրող PTB | հատ | 80000 |
59. | Գիշերային կորսետ երփեղկանի գերշտկումով | հատ | 100000 |
60. | Կրծքա-գոտկա-սրբանային օրթեզ` սեղմիրան (TLSO) | հատ | 140000 |
61. | Գոտկա-սրբանային օրթեզ` սեղմիրան (LSO) | հատ | 130000 |
62. | Կոնք-ազդրային օրթեզ առանց հոդի, պլաստիկից | հատ | 50000 |
63. | Կրկնակի կաղապարով օրթեզ` սեղմիրան (TLSO) | հատ | 170000 |
64. | Ոտնաթաթի կամարները, կրունկի դիրքը և վալգուսային դեֆորմացիայի շտկող օրթեզ (UCBL) | հատ | 14000 |
65. | Օրթեզի կոշիկներ | զույգ | 18500 |
66. | Սեղմիրան փափուկ | հատ | 16000 |
67. | Սեղմիրան կիսակոշտ | հատ | 18000 |
68. | Ռեկլինատոր | հատ | 8000 |
69. | Աճուկային աղեկապ | հատ | 8000 |
70. | Որովայնի աղեկապ | հատ | 13000 |
71. | Օրթպեդիկ կոշիկներ | զույգ | 18500 |
72. | Թևատակի հենակ | հատ | 6500 |
73. | Արմնկային հենակ | հատ | 4500 |
74. | Ձեռնափայտ սովորական | հատ | 3000 |
75. | «Սպիտակ ձեռնափայտ» տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար | հատ | 7000 |
76. | Քայլակ սովորական | հատ | 17000 |
77. | Քայլակ /մանկական ուղեղային կաթվածով անձանց համար/ | հատ | 86000 |
78. | Ծնկակալեր | հատ | 6000 |
79. | Բրդյա-բամբակյա գուլպաներ | հատ | 2700 |
80. | Սիլիկոնե գուլպաներ | հատ | 26000 |
81. | Փոքր տրամաչափի սայլակներ | հատ | 46000 |
82. | Լսողական սարքերի անհատական ներդիրներ | հատ | 10000 |
83. | Ձայնաստեղծ սարք | հատ | 345000 |
84. | Ձայնաստեղծ պրոթեզ | հատ | 345000 |
85. | Անվասայլակ սովորական | հատ | 95000 |
86. | Անվասայլակ /մանկական ուղեղային կաթված, գերգիրություն և արտահայտված սկոլիոզ ունեցող անձանց համար/ | հատ | 120000 |
87. | 12-29 տարեկան անձանց | հատ | 80000 |
88. | 30 տարեկան և ավելի բարձր տարիքի՝
հաշմանդամություն ունեցող, 65 տարին լրացած անձանց |
հատ | 30000 |
89. | Լար | հատ | 50000 |
90. | Միկրոֆոնի ֆիլտր | հատ | 15500 |
91. | Կոճ | հատ | 38000 |
92. | Վերալիցքավորող մարտկոց | հատ | 120000 |
93. | Մագնիս | հատ | 17000 |
94. | Ծրագրավորում | հատ | 25000 |
95. | Լոգարանի աթոռ | հատ | 20000 |
Վերը նշված գները պետության կողմից փոխհատուցվող գներն են: Եթե կազմակերպության կողմից վերը նշված աջակցող միջոցների համար սահմանվում են ավելի բարձր գներ, քան պետության կողմից փոխհատուցվող գներն են, ապա աջակցող միջոցներ ստանալու իրավունք ունեցող անձինք կարող են փոխհատուցել գների տարբերությունը:
- ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ
Որակավորված կազմակերպությունների կողմից տրամադրվում են այնպիսի աջակցող միջոցներ, որոնք բավարարում են հետևյալ Նվազագույն պահանջները: Կազմակերպությունը կարող է տրամադրել Նվազագույն պահանջներից տարբերվող՝ ավելի որակյալ` գնային արժեքով ավելի բարձր կամ Նվազագույն պահանջները գերազանցողը տեխնիկական նկարագրեր ունեցող աջակցող միջոցներ:
Կազմակերպությունը նույնիսկ աջակցող միջոցը ստանալու իրավունք ունեցող անձի ցանկությամբ չի կարող տրամադրվել այնպիսի աջակցող միջոց, որը չի համապատասխանում հաստատված Նվազագույն պահանջներին: Կազմակերպության և Նախարարության միջև կնքվում է պայմանագիր աջակցող միջոցներ տրամադրելու մասին համաձայն պայմանագրի օրինակելի ձևի:
Պայմանագրերը կնքվում են անժամկետ։
Կազմակերպությունը կարող է յուրաքանչյուր պահ լուծել պայմանագիրը եթե մարված են պայմանագրով նախատեսված պարտավորությունները (երաշխիքային սպասարկումը), կամ եթե այդ պարտավորությունները Կազմակերպությունը, օրենսդրությամբ սահմանված կարգով, փոխանցել է այլ կազմակերպությանը, որը նույնպես բավարարում է ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի պահանջներին:
Որակավորման գործընթացի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://old.mlsa.am/?p=19743: