Նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը ս.թ. հունիսի 3-5-ը մասնակցել է Փարիզում տեղի ունեցած` հաշմանդամներին հասարակություն ինտեգրելուն ուղղված Եվրախորհրդի 2006-2015թթ. գործողությունների ծրագրի իրականացումը համակարգող Ֆորումի (CAHPAH) Բյուրոյի 3-րդ նիստի աշխատանքներին:
Բյուրոյի կազմում ընդգրկված է 7 պետություն` Ֆրանսիան, Նորվեգիան, Սերբիան, Պորտուգալիան, Իսպանիան, Հայաստանը և Ռուսաստանը: Երկօրյա նիստի օրակարգում ներառված էին CAHPAH-ի 3-րդ նիստի օրակարգի նախագիծը, ժամկետները և անցկացնելու վայրը, մասնակից պետություններից ստացած հաշմանդամության իրավիճակի վերաբերյալ հարցաշարերի վերլուծականը և միջազգային կոնֆերանսներին մասնակցության հարցերը:
Նիստում որոշվեց`
ա/ հաստատել (CAHPAH)-ի 3-րդ նիստի օրակարգը,
բ/ սահմանել, որ նիստի ժամանակ 3 պետություն ներկայացնելու են հիմնական զեկույցներ,
գ/ կրկին քննարկվեց և ընդունվեց հիմնական զեկույցով Հայաստանի հանդես գալու առաջարկությունը /հիմնական զեկույցները լսվելու և քննարկվելու են բոլոր միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ և հնարավորություն է տրվելու առավել խորությամբ ծանոթանալու պետության հիմնախնդիրներին և աջակցելու դրանց լուծմանը,
դ/ CAHPAH-ի 3-րդ նիստի ժամանակ ներկայացնել մասնակից պետություններից ստացած հաշմանդամության իրավիճակի վերաբերյալ հարցաշարերի վերլուծականը ու նրանից բխող առաջարկությւնները,
ե/ նիստն անցկացնել Ստրասբուրգում, 2009 թվականի սեպտեմբերի 23-25-ը:
Քննարկվեցին այլ հարցեր, ներկայացվեցին հարցաշարի վերաբերյալ առաջարկություններ: