0
112

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Արթուր Գրիգորյանը և Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան ստորագրեցին «Մասնագիտական ուսուցում և կրթություն» ծրագրի աշխատանքների  իրականացման  մասին Նամակ-Համաձայնագիր:

«Մասնագիտական ուսուցում և կրթություն» ծրագրի նպատակն է  աջակցել պետության կողմից գյուղական երիտասարության և երկարաժամկետ գործազուրկ կանանց զբաղվածության ապահովման հիմնախնդիրների լուծման հարցերում:

Ըստ նամակ-համաձայնագրի` ՀՀ ԱՍՀՆ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից ՄԱԶԾ-ի ֆինանսավորմամբ «Մասնագիտական կրթություն և ուսուցում» ծրագրի շրջանակում կմատուցվեն հետևյալ  ծառայությունները` մասնագիտական վերապատրաստումների իրականացում երկարաժամկետ գործազուրկ կանանց համար և մասնագիտություն ունեցող, սակայն մասնագիտական աշխատանքային ստաժ չունեցող երիտասարդների աշխատանքային պրակտիկայի կազմակերպում գործատուի մոտ:

Շնորհալաություն հայտնելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրին համագործակցության և օժանդակության համար` պարոն Գրիգորյանը նշեց,- «Գործազրկության հաղթահարումը մեր պետության առաջնահերթ խնդիրներից մեկն է: Աշխատաշուկայում ունենալով առաջարկի և պահանջարկի անհամապատասխանություն, գյուղական երիտասարդների և կանանց շրջանում գործազրկության մեծ տոկոս` այս ծրագրի իրագործումն առանձնակի կարևորություն է ստանում»: