Մրցույթի հրավեր

0
123

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ԿԱԲԾ ծրագիրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ հայտարարում է մրցույթ որակավորված և պրոֆեսիոնալ մոնիթորինգ և գնահատում (ՄԳ) իրականացնող խորհրդատու/ների/ կարճաժամկետ ծառայությունների տրամադրման համար: Բաց է բոլոր հետաքրքրվող թեկնածուների համար:

Աշխատանքի սկզբնաժամկետը – հնարավորինս շուտ:

Տևողությունը – 2 ամիս

Տեղը – Հայաստան, Երևան

Աշխատանքի նկարագրություն:

Մոնիթորինգի և գնահատման խորհրդատու/ներ/

Ծրագրի կողմից ֆինանսավորվող երկամսյա աշխատանք է: Հավաքագրման գործընթացը բաց է և մրցակցային:

Երկու խորհրդատուների վերջնական ընտրությունը կկկատարվի ՀՀ ԱՍՀՆ և ԿԱԲԾ-ի կողմից:

Խնդիր:

Խորհրդատուն գործելու է որպես նախարարության թիմի անդամ` ղեկավարելով մոնիթորինգի և գնահատման հայեցակարգի մշակման և ձևավորման աշխատանքները: Նա պետք է համակարգի բոլոր համապատասխան  գործողությունները, ներառյալ ծրագրի չափորոշիչների մշակումը, զարգացնի մոնիթորինգի չափորոշիչները հիմնված ոլորտում արդեն կատարված աշխատանքների վրա:

Նպատակ:

Մոնիթորինգի և գնահատման չափանիշների հայեցակարգի և առաջնահերթ գործողությունների ծրագրի մշակում:

Պարտականություններ:

Հատուկ առաջադրանքները ներառվում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով.

  1. Սկզբնական առաջադրանքը – Իրականացնել ուսուցում մոնիթորինգի և գնահատման ընդունված չափորոշիչներով և գնահատման չափերով, որպեսզի թիմը կարողանա աշխատել ընդհանուր հասկացություններով և նպատակներով: Օգնել զարգացնելու նախարարության կողմից իրկանացավող յուրաքանչյուր ծրագրի գնահատման ցուցիչները: Գնահատման համապատասխան չափերով մոնիթորինգ իրկանացնելու նպատակով կազմել գործողությունների պլան: Ապահովել առաջադրանքների ժամանակին և ակնկալվող արդյունքներին համապատասախան իրականացումը:
  2. Տվյալներ:

Ապահովել ցուցիչներին համապատասխան տվյալների հավաքագրում:

  1. Հաշվետվողականություն:

Ձևավորել նախարարության ղեկավարության համար կիրառելի հաշվետվության ձևաչափ, հնարավոր կլինի ներառել տարեկան պլանավորման և բյուջետավորման գործընթացում: Ստեղծել գործնական և արդյունավետ վերլուծական գործիքներ մոնիթորինգի և գնահատման արդյունքները ներկայացնելու համար:

Խորհրդատուն պետք է հաշվետու լինի ԿԱԲԾ-ին:

Որակավորում:

Սոցիալական գիտությունների հանրային կառավարման, միջազգային զարգացման ոլորտներում համալսարանական կրթություն: Նախընտրելի են բարձրագույն կրթություն կամ  մասնագիտացումը ՄԳ ոլորտում: Նախընտրելի է նախարարության կամ այլ գերատեսչությունների հետ աշխատանքի փորձը: Առնվազն 5 տարվա աշխատանք ՄԳ ոլորտում: Կարողություններ ՄԳ-ի մշակման և իրականացման ոլորտում: Անգլերեն և հայերեն լեզուների (գրավոր և բանավոր) ազատ տիրապետում: Տարբեր ոլորտներում (աշխատանք, սոցիալական պաշտպանություն, կենսաթոշակ, զբաղվածություն) թիմային աշխատանքի հմտություններ:

Դիմելու կարգը:

Վերոնշյալ պահանջներին համապատասխան տեղեկատվությամբ ինքնակենսագրությունն ուղարկել infi@plm.am հասցեով:

Սկզբնաժամկետ – Մայիսի 3, 2011թ.

Վերջնաժամկետ – Մայիսի 15, 2011թ.