քաղաքացիների ընդունելություն

0
129

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը ս/թ մայիսի 2-ին կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության ներկայացած 15 քաղաքացիների խնդիրները բազմազան էին` ընտանեկան նպաստ /5/, կենսաթոշակի իրավունք /1/, մանկատան սաների բնակարան /2/, աշխատանքի տեղավորում /1/ և այլն: Յուրաքանչյուր հարց ներկայացվում էր և քաղաքացու և տվյալ ստորաբաժանման ղեկավարի կողմից:

Ընտանեկան նպաստի իրավունքից զրկված Տիգրանուհի Կանթարչյանի, Լևիկ Խաչատրյանի, Մարան Անտոնյանի հաշմանդամ դստեր հարցերը ստացան դրական լուծում, Ռուդոլֆ Մինասյանի և Մելքոն Բրուտյանի հարցերը նախարարի հանձնարարությամբ վերցվեցին հսկողության: Նշենք, որ նպաստի իրավունքից զրկվելու հիմնական պատճառը ընտանիքի բացակայող, կամ գրանցված, սակայն չապրող անդամների խնդիրն է: Հսկողության տակ վերցված մյուս հարցը հաշմանդամ օդաչուների

փոխհատուցման խնդիրն է, ինչի լուծման համար անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն:

Մոտ ապագայում կլուծվեն նաև մանկատան շրջանավարտներ Մերի Շաքարյանի և Մերի Նահապետյանի բնակարանների, ինչպես նաև 18 տարվա մանկավարժ Գոհար Վերանյանին երեխաների խնամքի որևէ հաստատությունում աշխատանքի տեղավորման հարցերը: