Տեղեկատվություն

0
141

 “Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին” ՀՀ օրենքում 2002թ. դեկտեմբերի 11-ին կատարված փոփոխությունների մասին

Ի կատարումն ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ 27.05.2009թ. կայացած խորհրդակցության N 27-05 Ա արձանագրության 6-րդ կետի հանձնարարականի` տեղեկացնում ենք, որ 1997 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունված “Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին” ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի “ե” կետի համաձայն` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (այսուհետ` սոցիալական վճար) պետք է կատարեին նաև գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձինք: Վերը նշված օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի “դ” կետի համաձայն` նշված անձանց կողմից կատարվող սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտը գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային զուտ եկամուտն է:
2002 թվականի դեկտեմբերի 11-ին ընդունված` “Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի համաձայն (ուժի մեջ է մտել 2003 թվականի հունվարի 1-ից, պաշտոնապես հրապարակվել է 30.12.2002թ, ՀՀՊՏ N 2002/60 (235))` ուժը կորցրած ճանաչվեցին վերը նշված օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի “ե” կետը և 4-րդ հոդվածի 1-ին մասի “դ” կետը:
Ըստ այդմ, սկսած 2003 թվականի հունվարի 1-ից, գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային զուտ եկամուտը դադարեց հանդիսանալ սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերը և նրանց միավորմամբ ձևավորված իրավաբանական անձինք ազատվեցին սոցիալական վճարներ կատարելու պարտավորությունից: