Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի` 2009թ. հունիսի 30-ին նախարար Գ. Պետրոսյանը սահմանված կարգով կատարեց քաղաքացիների ընդունելություն: Հերթագրված 23 քաղաքացիներից ներկայացել էր 15-ը: Քաղաքացիների հարցերը հիմնականում վերաբերվում էին ընտանեկան նպաստի, ավանդների փոխհատուցման, կենսաթոշակի, հաշմանդամության, աշխատանքի տեղավորման խնդիրներին:
Նախարարն ուշադրությամբ լսեց բոլոր դիմողներին, յուրաքանչյուր հարց քննարկվեց մասնագետների հետ: Խնդիրների մի մասին լուծում տրվեց տեղում, լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերը նախարարը վերցրեց իր հսկողության տակ: