ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանն այսօր Երևանի Նոր Նորք և Ավան վարչական շրջաններում հանդիպումներ ունեցավ կենսաթոշակառուների հետ, ծանոթացավ նրանց հուզող խնդիրներին:
“Մեր հանրապետության բնակչության զգալի մասը կենսաթոշակառուներ են և մեր խնդիրն է` պարզել նրանց կարծիքը սոցիալական ծառայությունների աշխատանքի որակի մասին: Ես ուզում եմ հենց ձեզանից տեղեկանալ իրական վիճակի մասին, որպեսզի վատ աշխատողները պատժվեն, լավերը` խրախուսվեն”, -նշեց նախարարը: Բնակիչները հիմնականում գոհ էին տեսուչների աշխատանքից, կենսաթոշակը ժամանակին վճարելուց: Հիմնական դժգոհությունը կենսաթոշակի չափից էր: Կային նաև հաշմանդամության խմբերի, վերականգնողակական սարքերի, կենսաթոշակի սխալ հաշվարկման հետ կապված անհատական բողոքներ: Նախարարի հանձնարարությամբ դրանք արձանագրվեցին և վերցվեցին հսկողության տակ` ամենակարճ ժամկետում ուսումնասիրելու և օրենքի սահմաններում լուծում տալու համար:
Տարեցների կողմից բարձրացված հարցերը բազմաբնույթ էին: Դրանց մեծ մասը կապ չուներ սոցիալական պաշտպանության ոլորտի հետ, սակայն նախարարը լսեց և արձագանքեց բոլորին: Ինչպես բնակիչներից մեկը նշեց.- “Առաջին անգամ ենք տեսնում, որ նախարարն ինքն այցելի բնակիչներին, հասկանում ենք, որ այս հարցերն իր ոլորտից չեն, բայց օգտվում ենք հնարավորությունից` լսելի դարձնելու մեր խնդիրները”:
Հանդիպումների մասնակիցներն իրենց գոհունակությունն արտահայտեցին կատարվածի վերաբերյալ և հույս հայտնեցին, որ նման աշխատաոճի արդյունքում իրենց խնդիրները հնարավորինս կարճ ժամկետում և հիմնավորապես կլուծվեն:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանն այսօր Երևանի Նոր Նորք...