Հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

0
81

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանն ընդունեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ա. Վարուդակիսին:
Շնորհակալություն հայտնելով համագործակցության և ցուցաբերվող աջակցության համար` նախարարն առաձնակի կարևորեց անցած հինգ տարիների համատեղ աշխատանքը, նշելով, որ այն եղել է արդյունավետ:
2010-13թթ. իրականացվելու է “Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման” վարկային նոր ծրագիր` չորս բաղադրիչով. սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման գործընթացի կատարելագործում, աշխատանք և զբաղվածություն, սոցիալական աջակցության և սոցիալական ծառայությունների համակարգի բարեփոխում, ծրագրի կառավարում, մոնիթորինգ և գնահատում: Այն հնարավորություն կտա ապահովել նախկինում իրականացված աշխատանքների կայունությունը և կնպաստի ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված հակաճգնաժամային քայլերին` հնարավորինս մեղմելով աղքատությունն ու սոցիալական բևեռացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև անձնավորված հաշվառման համակարգին և կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերվող հարցեր, որոնց լուծման գործում նախարարությունն ակնկալում է գործընկերների աջակցությունը:
Պարոն Վարուդակիսը վստահեցրեց, որ գրասենյակի աշխատակազմը պատրաստ է քննարկել նախարարության կողմից ներկայացված նոր առաջարկությունները: