Այց Գեղարքունիքի մարզ

0
109

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանն այցելեց Գեղարքունիքի մարզում տեղակայված նախարարության ենթակայության խնամքի հաստատություններ: Նախարարը եղավ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում: Չնայած վերջին տարիներին մեծ աշխատանք է տարվել հոգեբուժական խնդիրներ ունեցող մարդկանց խնամքի պայմանները բարելավելու ուղղությամբ, սակայն դեռևս կան խնդիրներ, որոնք լուծելու ուղղությամբ պետք է համատեղվեն պետական բյուջեից հատկացվող և դոնորներից ակնկալվող միջոցները: Մանրամասնորեն ծանոթանալով բնակիչների կենցաղի, սննդի, բուժման պայմաններին, նախարարը նշեց, որ վիճակը հիմնականում գոհացուցիչ է: Նա հանձնարարականներ տվեց տուն-ինտերնատի տնօրենին` խոստանալով կարճ ժամանակ հետո նորից այցելել:
Հաջորդ հաստատությունը Գավառի մանկատունն էր: Նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովն արդեն իսկ ուսումնասիրություններ էր անց կացրել այստեղ և որևէ էական խախտում չէր արձանագրել: Մանկատանը ստեղծվել են երեխաների լիարժեք կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: “Ինձ համար նշանակություն չունի որևէ հաստատության տնօրենի կուսակցական պատկանելիությունը: Գնահատման չափանիշը ղեկավարի և կոլեկտիվի աշխատանքն է: Բոլորս տեսնում ենք, որ այստեղ աշխատում են իրենց գործին նվիրված, սրտացավ մարդիկ”,- նշեց պարոն Պետրոսյանը: