“Գավառի մանկատուն”

0
99

Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության 12-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով 2009թ. հունիսին “Գավառի մանկատուն” պետական ոչ առևտրային կազմակերպությունում իրականացված ուսումնասիրության արդյունքները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանը 21.07.09թ. թիվ 1103-Ա/4 հրամանով աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանին պարգևատրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեդալով: Հանձնելով պարգևը` նախարարը նշեց, որ և հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքները և իր այցի ժամանակ ստացած տպավորություններն են հիմք տվել խրախուսել տնօրենին: “Լավ աշխատողը միշտ խրարուսվելու է, վատը` պատժվի”,- մեկ անգամ ևս շեշտեց նախարարը: