“Ծերացման հիմնախնդիրների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության” նախագծի հանրային քննարկում

0
118

Հուլիսի 29-ին “Անի պլազա” հյուրանոցում տեղի ունեցավ “Ծերացման հիմնախնդիրների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության” նախագծի հանրային քննարկումը:

Քննարկմանը մասնակցում էին նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների, համակարգի կազմակերպությունների և այլ շահագրգիռ նախարարությունների, ինչպես նաև տարեցների հիմնահարցերի լուծման ոլորտում գործող ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները: Բացման խոսքով հանդես եկավ  և քննարկումը վարեց նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, որը հակիրճ ներկայացրեց ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ Ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը բխում է 2002թ. ընդունված “Ծերության խնդիրների վերաբերյալ Մադրիդի միջազգային գործողությունների պլանի ռեգիոնալ իրականացման ռազմավարության” դրույթներից:

Ներկայացվող Ռազմավարության նախագիծը մշակվել է չափազանց բարդ ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական պայմաններում: Ծերացման գործընթացը ամբողջ աշխարհում կշարունակվի մոտ ապագայում ևս, և բնակչության ծերացման երևույթը ավելի գերիշխող կդառնա: Նշված խնդիրները գերակա են նաև Հայաստանում, այսպիսով ներկայացվող նախագծի ընդունումը դառնում է ավելի քան հրատապ և այժմեական:

Ռազմավարության և դրա իրականացման համար անհրաժեշտ գործողությունների ծրագրի նախագծերը ներկայացրեցին նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության աշխատակիցները: