0
99

Ս/թ. հուլիսի 22-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը հանդիպեց “Հայաստանի համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի” Երևանի և հանրապետության մարզերի մասնաճյուղերի շուրջ 30 ղեկավարների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջ.Հասրաթյանը, նախարարի տեղակալ Ֆ. Բերիկյանը, ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լ.Ղազարյանը և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Ա. Թանաշյանը:

Հանդիպման նպատակն էր ասոցիացիայի մասնաճյուղերի ղեկավարներին ներկայացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` որպես գենդերային քաղաքականության իրականացման լիազոր մարմնի, գործունեությունը և որոլտում իրականցվող նպատակային ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին որոշում կայացնող մակարդակներում կանանց մասնակցության, ազգային մեխանիզմի ներդրման, ինչպես նաև կանանց վիճակի բարելավմանն ուղղված մի շարք հարցեր: Ձեռք բերվեց պայմանավորվածություն` ներդնել գործուն մեխանիզմներ Կառավարություն-ՀԿ գործընկերային հարաբերություններն էլ ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ: