փոխհամագործակցության հուշագիր

0
89

2011թ. օգոստոսի 25-ին Գյումրի քաղաքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի և Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի միջև կնքվեց փոխհամագործակցության հուշագիր, որի նպատակն է փոխհամագործակցության շրջանակներում կարգավորել կողմերի պատրաստակամությունը:

Հուշագրի համաձայն` Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնը պատրաստակամություն է հայտնում տրամադրել մասնագիտական կողմնորոշման մատուցման համար անհրաժեշտ մեթոդաբանություն և գործնական աշխատանքների համար նախատեսված գործիքներ, պարբերաբար կազմակերպել Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կ

րթական կենտրոնի համապատասխան մասնագետների մասնագիտական կողմնորոշման իրականացման կարողությունների և հմտությունների զարգացման դասընթացներ:

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնը պատրաստակամություն է հայտնում մարզի դեռահասների համար կազմակերպել և անցկացնել մասնագիտական կողմնորոշման միջոցառումներ:

Օգոստոսի 25-26-ին հուշագրի շրջանակներում անցկացվեց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի և մարզի հոգածության կենտրոնների սոցիալական աշխատողների վերապատրաստման երկօրյա ծրագիրը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի տնօրեն Սեյրան Մարտիրոսյանը և Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը:

Երկօրյա հանդիպումը մասնակիցներին հնարավորություն տվեց վերապատրաստվել համալիր ծրագրով, ծանոթանալ մասնագիտական կողմնորոշման համակարգի, ծրագրային ուղղությունների, աշխատանքային գործիքների հետ, հանդիպում ունենալ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ուսումնական ծրագրի ղեկավար Վահագն Հովհաննիսյանի հետ: Ծրագրին մասնակցում էին մարզի մասնագիտական կողմնորոշմամբ հետաքրքրված կառույցների շուրջ 30 աշխատակիցներ: Մասնակիցները ընդհանուր առմամբ մեծ ներուժ և ձգտում ունեն մարզում մասնագիտական կողմնորոշման ծառայություններ մատուցելու աշակերտներին, ուստի նմանատիպ վերապատրաստման ծրագիրը անհրաժեշտ էր ու տեղին: Վերապատրաստման տեղեկատվության և միմյանց հետ շփվելու արդյունքում նրանք հաշվի կառնեն հնարավոր և առկա բոլոր ռեսուրսները, որոնք կնպաստեն մարզի աշակերտների մասնագիտության գիտակցված ընտրությանը:

Մասնակիցները ակտիվ էին և հետաքրքրված: Երբեմն բարձրացնում էին իրենց հուզող առօրյա կամ իրավիճակային հարցեր, որին անդրադարձվում էր տարբեր տեսանկյուններից: Կարծիքների փոխանակման ու նորի հանդեպ ոչ կարծրացած մոտեցում ունենալու շնորհիվ նրանք բաց էին նմանատիպ խնդիրներին նոր ու յուրօրինակ մոտեցում ցուցաբերելու հարցում: Հանդիպման վերջում մասնակիցները ստացան հավաստագրեր: