Հայաստանի “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալությունը խոցելի խմբերի հետ աշխատանքի իր փորձն է փոխանակում եվրոպական տասներկու երկրների հետ

0
129

Սեպտեմբերի 5-ից 7-ը “Անի” Պլազա հյուրանոցի “Անի” սրահում ՀՀ “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության (ՀԶՊԾԳ), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ-GIZ) “Համայնքային և տնտեսական զարգացում Հայաստանում” ծրագրի համատեղ ուժերով կազմակերպվեց միջազգային աշխատաժողով, որին հրավիրված էին Եվրոպայի տարբեր երկրների զբաղվածության ավելի քան 20 ծառայություններ և միջազգային կազմակերպություններ` ներկայացնելու խոցելի խմբերին աշխատաշուկայում ինտեգրելու իրենց լավագույն փորձը:

Ֆինանսական ճգնաժամից հետո, որը Եվրոպային հարվածեց ավելի ուժեղ, քան սպասվում էր, աշխատաշուկայում ամենաշատը տուժեցին խոցելի խմբերը` երկարաժամկետ գործազուրկները, երիտասարդ աշխատանք փնտրողները, սահմանափակ կարողություններով անձինք, միգրանտներ: Գործատուները, որոնց եկամուտները զգալիորնեն  նվազում են, աշխատողի ընտրության հարցերում, դառնում են ավելի պահանջկոտ և սակավ պատրաստակամ` աշխատանքի ընդունելու այնպիսի մարդկանց, որոնք ունեն աշխատանքային պայմանների հետ հարմարվելու դժվարություններ:

Զբաղվածության պետական ծառայությունները կարևոր դերակատարում ունեն` օգնելու խոցելի խմբերին բարելավելու իրենց նկարագիրը` այդպիսով նվազեցնելով խտրականության ռիսկը:

“Այսօր մեր հասարակության ամենամեծ խնդիրը  համընդհանուր սոցիալական պատասխանատվության պակասն է: “Կյանքը տխուր և անտանելի է, քանի դեռ  ապրում ես միայն քեզ համար”. արևելյան այս իմաստությունը դժբախտաբար դեռ հասու չէ  մեր հասարակության բոլոր շերտերին: Ահա թե ինչու աշխատանքային կոլեկտիվներում նոր աշխատողի ինտեգրումը  հեշտ խնդիր չէ, այն առավել դժվար է, եթե անձը չունի աշխատանքային փորձ կամ ունի աշխատունակության սահմանափակումներ”.- իր խոսքում նշեց Հայաստանի  զբաղվածության պետական ծառայության պետ Սոնա Հարությունյանը:

Գլոբալացված աշխարհում աշխատանքի և զբաղվածության քաղաքականություն մշակող  կամ իրականացնող  յուրաքանչյուր մարմին վաղ, թե ուշ դիմակայում է այն փաստին, որ  պատկառելի  թվով աշխատանք փնտրողների  զբաղվածության ապահովումն ավելի դժվար է, քան այլոցը: Դա ունի տարբեր պատճառներ, որոնք ոչ լիարժեք ամփոփված են «սահմանափակ աշխատունակ»  կամ “խոցելի խմբեր” համընդհանուր արտահայտությունների մեջ: Միևնույն ժամանակ աշխատունակության խոչընդոտները կարող են լինել տարբեր. տարիքը,  փորձը, առողջական խնդիրները կամ աշխատանք փնտրողի էթնիկ ծագումը: Իրենց բազմատեսակ հաճախորդներին օգնելու համար եվրոպական երկրները տարբեր մոտեցումներ են ընտրել:

Հանդիպմանը ներկա էին կարողությունների զարգացման մեծ փորձ ունեցող միջազգային կազմակերպություններ (ԵԿՀ, ԱՄՆ ԶԾ և ԳՄՀԸ-ն (GIZ), այնպիսի երկրներ, ինչպիսիք են Շվեդիան, որը ներդրել է ներգաղթածներին ընդունող և աշխատանք գտնելու հարցում աջակցող համակարգ կամ Խորվաթիան, որտեղ  գործում են “Աշխատանքի կենտրոնները”, որոնք կազմված են տեղական շահագրգիռ կողմերից և զբաղվածության ծառայությունից և օգնում են առողջական խնդիրներ  ունեցող աշխատանք փնտրողներին, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ աշխատաշուկա: