0
73

Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի` 2012թ. հուլիսի 27-ին նախարար Ա. Ասատրյանը սահմանված կարգով կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Ներկայացան հերթագրված 8 քաղաքացի: Դիմողների հարցերը հիմնականում վերաբերում էին հետևյալ հիմնախնդիրներին` ընտանեկան նպաստ, հաշմանդամության խմբի որոշում, դրամական օգնություններ, կենսաթոշակի վերահաշվարկ և այլն:
Յուրաքանչյուր դեպք քաղաքացու և նախարարության համապատասխան պատասխանատուի կողմից ներկայացվելուց հետո  պարոն Ասատրյանը հստակ հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին` հնարավորինս սեղմ ժամկետում, օրենքի և նախարարության իրավասության շրջանակներում տալ սպառիչ լուծումներ: Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս բողոքները վերցվեցին նախարարի հսկողության տակ, դրանց պատասխանները քաղաքացիները կստանան սահմանված ժամկետներում: