0
85

Աշխատանքային այցով Գյումրի այցելած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա.Ասատրյանը մասնակցեց “Հայաստան” համահայկական հիմնադրամի միջոցով Գերմանիայի Հանրապետության հայ համայնքի կողմից “Գյումրու երեխաների տան” կապիտալ վերանորոգված առաջին և երկրորդ մասնաշենքերի բացման արարողությանը, որին մասնակցում էին Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներ, Շիրակի թեմի առաջնորդը, սոցիալական ծառայությունների ղեկավարներ, բարերարներ:

Պարոն Ասատրյանը բարձր գնահատեց բարերարների աջակցությունը, նշելով, որ նրանց բարի կամքի դրսևորումը մեծապես նպաստում է պետական հաստատություններում երեխաների խնամքի որակի բարձրացմանը:

Նախարարն այցելեց նաև երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն, երեխաների խնամքի և պաշտպանության ցերեկային կենտրոն (նկարում), ծանոթացավ հաստատությունների շենքային պայմաններին, զրուցեց աշխատակիցների, երեխաների և ծնողների հետ:

Այցի հաջորդ վայրը Մարալիկ քաղաքն էր, որտեղ քաղաքապետի ուղեկցությամբ պարոն Ասատրյանը ծանոթացավ սոցիալական տների վերանորոգման աշխատանքների ընթացքին, ինտեգրված սոցիալական ծառայության կենտրոնի համար հատկացված տարածքին, քաղաքապետի  հետ քննարկեց կենտրոնի   ստեղծման հետ կապված մի շարք հարցեր:

SHARE
Previous article
Next article