0
84

Օգոստոսի 31-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը սահմանված կարգով կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցում էին նախարարության աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:

Ներկայացան նախապես հերթագրված 9-ը քաղաքացիներից 5-ը, որոնց մտահոգում էին հետևյալ խնդիրները. հաշմանդամության խմբի վերականգնում, ընտանեկան նպաստի դադարեցում, կենսաթոշակի վճարման ընդհատում:

Մանրամասնորեն լսելով յուրաքանչյուր քաղաքացու հարցադրում` նախարարը մասնագետների հետ քննարկելուց հետո հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին որոշակի ժամկետում, օրենքի և նախարարության իրավասության շրջանակներում հանգամանորեն ուսումնասիրել ներկայացված խնդիրներն ու տալ պատասխաններ:

Քաղաքացիներին օրենքների համապատասխան դրույթների շրջանակներում տրվեցին պարզաբանումներ և անհրաժեշտ խորհրդատվություն:

SHARE
Previous article
Next article