0
90

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում տեղի կունենա երկօրյա (օգոստոսի 30, 31) դասընթաց “ՀՀ բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում համալիր (ինտեգրված) սոցիալական ծառայությունների համակարգի ներկայացում, փորձնական ծրագիր ՀՀ Արարատի մարզում” թեմայով, որը նախատեսված է համակարգի հիմնական դերակատարների համար:

Դասընթացի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները. “Սոցիալական ծառայություններ. տրամադրման մոտեցումներ և հիմնախնդիրներ”, “Սոցիալական ծառայությունների համալիր տրամադրման համար առաջարկվող մոդելների նախագծեր”, “Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ծառայությունների համալիր տրամադրման մոդելի ընտրության հիմնավորում”,

“Ինտեգրված սոցիալական ծառայությունների փորձնական ծրագրի ներկայացում”, “Սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքականության մշակման և որոշումների ընդունման հարցում սոցիալական աշխատողի մասնակցության խնդիրները”:

Նշված թեմաների վերաբերյալ զեկույցներով հանդես կգան ՀՀ ԱՍՀՆ սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյանը, “Ներդաշնակ հասարակություն” սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Մ. Անտոնյանը, նախարարության աշխատակիցներ, փորձագետներ, խորհրդատուներ:

 

SHARE
Previous article
Next article