0
68

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Գործադիրը որոշում է կայացրել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 15 մլն դրամ հատկացնել Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող չորս բնակելի շենքերի հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքների իրականացման համար:

“Բնակարանային համալիրում արդեն սկսվել են գույքի տեղափոխման աշխատանքները: Առաջիկայում այստեղ կբնակվեն 59 ընտանիք, որից 27-ը մանկատան շրջանավարտներն են, 32-ը` սոցիալապես անապահով անձինք: Բնակարանները շահագործման կհանձնվեն սեպտեմբերին”,- լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը:

SHARE
Previous article
Next article