2020 թվականից միջին կենսաթոշակը կավելանա 10 տոկոսով

0
680

2020 թվականի հունվարի 1-ից կավելանան բոլոր կենսաթոշակները: Գնաճի նկատմամբ միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ ապահովելու վերաբերյալ Կառավարության ծրագրային դրույթի իրականացումն ապահովելու շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկությամբ Կառավարությունը  նախաձեռնել է 2020 թվականին ավելացնել՝

  • հիմնական կենսաթոշակի չափը,
  • մինչև 10 տարին յուրաքանչյուր տարվա համար աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը,
  • նվազագույն կենսաթոշակի չափը:

Ընդ որում, կենսաթոշակների չափերի ավելացումը կախված է աշխատանքային ստաժի տևողությունից:

Արդյունքում, նախատեսվում է, որ աշխատանքային կենսաթոշակի միջին չափը կավելանա 10 տոկոսով: Սա նշանակում է, որ առանձին դեպքերում կենսաթոշակը կավելանա 10 տոկոսից քիչ, իսկ որոշ դեպքերում՝ 10 տոկոսից ավելի չափով: