0
82

Օգոստոսի 24-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի գլխավորությամբ ՀՀ կառավարության 2012թ. օգոստոսի 2-ի թիվ 1012-Ն որոշմամբ սահմանված նախարարության իրավասությանը վերապահված աշխատանքների ընթացքը վերահսկելու նպատակով տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը.

ՀՀ կառավարության 2012թ. մայիսի 10-ի թիվ 588-Ն որոշման պահանջների կատարում, ՀՀ անօթևան միայնակ տարեցներին և բնակարանի կարիք ունեցող սոցիալական այլ խմբերին պատկանող` սոցիալական բնակարան ստանալու համար դիմած անձանց (ընտանիքների) հաշվառման և սոցիալական բնակարանի տրամադրման կարգ, նրանց ընտրության չափորոշիչներ, “Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն” պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրություն և հաստիքացուցակ, Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 3 հասցեի ուսումնաարտադրական մասնաշենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակված տեխնիկական բնութագրի նախագծին համաձայնություն տալ:

Աշխատանքային խմբի անդամները ստացան համապատասխան հանձնարարականներ` սեղմ ժամկետում ուսումնասիրել վերը սահմանված պահանջներին վերաբերող իրավական ակտերը, պաշտոնական քննարկումների ընթացքում հնչեցրած կարծիքները, տեղական, միջազգային փորձը, ներկայացնել չափորոշիչների նոր խմբագրված տարբերակը, շահառուների հետ կնքվելիք պայմանագրերը:

SHARE
Previous article
Next article