Արդեն երրորդ տարին է, ինչ մեկնարկվում է “ՀՀ վարչապետի գավաթ-2011” ֆուտբոլային մրցաշարը, որը հնարավորություն է ընձեռում պետական կառավարման մարմինների աշխատակիցների առողջ ապրելակերպին, ֆիզկուլտուրայի և մարզական աշխատանքների աշխուժացմանը, նրանց ֆիզիկական պատրաստականության բարձրացմանը, ֆուտբոլի մասսայականացմանը և “Արդար խաղ” ու “Առողջ Հայաստան” սկզբունքների արմատավորմանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆուտբոլային թիմը նախարարության պաշտոնատար անձանց անմիջական աջակցությամբ մասնակցում է ֆուտբոլային մրցաշարին: Այն համալրված է աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, նախարարության համակարգի ՓԲԸ-ների և ՊՈԱԿ-ների աշխատակիցներից: Ֆուտբոլային թիմը մարզում է նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, որն արդեն անցկացրել է երեք հանդիպում` ՀՀ արտակարգ իրավիճակների, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների և Անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեի հետ, որոնց արդյունքում գրանցվել են հետևյալ արդյունքները, համապատասխանաբար` մեկ ոչ-ոքի, մեկ պարտություն և մեկ հաղթանակ: Ընդհանուր հաշվով ունենք 4 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում ենք 4-րդ հորիզոնականը:
Ֆուտբոլային խաղերը շարունակվում են և մեր թիմին ցանկանում ենք նորանոր հաղթանակներ: Հաջորդ խաղը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին, ժամը 17:30-ին, “Աշտարակ” մարզադաշտում: