Ծաղկաձորում անցկացվեց սեմինար սոցիալական ոլորտի աշխատողների համար

0
104

Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման միասնական համակարգի կառուցվածքագործառութային մոդելի մշակման և դրա իրականացման միջոցառումների ծրագրի մշակման նախապատրաստական աշխատանքների ներկայացման նպատակով 2010թ. հունիսի 21-23-ը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Ծաղկաձորում անցկացվեց սեմինար սոցիալական ոլորտի աշխատողների համար: Սեմինարին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման,  առողջապահության, կրթության և գիտության նախարարությունների, Համաշխարհային Բանկի, ՀՀ Արարատի մարզպետարանի, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության և տարածքային կենտրոնների, “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության տարածքային կենտրոնների, ԲՍՓ գործակալության և տարածքային կենտրոնների, սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի, “Նորք” ՏՎԿ-ի ներկայացուցիչներ:

Սեմինարի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետի կողմից ներկայացվեց ՀՀ կառավարության 2010թ. հունիսի 3-ի նիստի N21 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած “Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի կազմակերպման հայեցակարգը”:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Իտալիայի ներկայացուցիչների կողմից ներկայացվեց “Սոցիալական ծառայությունների ինտեգրված համակարգը” Իտալիայում: Շահագրգիռ, բազմակողմանի քննարկումների ընթացքում ներկայացվեցին առաջարկություններ համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների վերաբերյալ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությունն այս ծրագրի շրջանակներում կլինի շարունակական: