Քաղաքացիների ընդունելություն

0
75

2009թ. սեպտեմբերի 29-ին համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի` նախարար Գ. Պետրոսյանը սահմանված կարգով կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը: Հերթագրված 15 քաղաքացիներից ներկայացել էին 13-ը: Դիմողների հարցերը հիմնականում վերաբերում էին հետևյալ հիմնախնդիրներին` կենսաթոշակ, հաշմանդամների զբաղվածության խնդիրներ, աշխատանքային ստաժ, ընտանեկան նպաստ, հաշանդամության խումբ, հարկադիր պարապուրդի վճարում:
Ներկայացված յուրաքանչյուր դիմում մանրամասնորեն քննարկվեց նախարարության պատասխանատուների հետ, տրվեցին հստակ հանձնարարականներ: