Հայաստանի ներկայացուցիչը` Հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ինտեգրելու` Եվրախորհրդի 2006-15թթ. գործողությունների ծրագրերի իրականացման համակարգող ֆորումի (CAHPAH) փոխնախագահ

0
73

Ստրասբուրգում ս/թ. սեպտեմբերի 23-ից 25-ը կայացած ֆորումի /CAHPAH/ 3-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին 47 երկրների փորձագետներ:  Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը: Նստաշրջանի առաջին նիստում ներկայացվեցին նշված գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունում տարվող աշխատանքները, նախատեսվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև այն խնդիրները, որոնց լուծման համար անհրաժեշտ է Եվրախորհրդի աջակցությունը: Ներկայացումը մեծ հետաքրքրություն առաջացրեց ինչպես մասնակից երկրների փորձագետների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մոտ:

Տեղի ունեցան ֆորումի ղեկավար կազմի ընտրություններ: Հեղինակավոր այս կառույցի նախագահ ընտրվեց Բելգիայի ներկայացուցիչ Հելմուտ Հեինենը, փոխնախագահ` սոցիալական համերաշխության եվրոպական կոմիտեի անդամ,  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը: