Համագործակցության նոր հնարավորություններ

0
60

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Հանրապետության դեսպան տիկին Մ. Նիկոդեմոսին: Նախարարը  դեսպանին տեղեկացրեց կառավարության հակաճգնաժամային ծրագրի` սոցիալական ոլորտին վերաբերող քայլերի մասին, նշելով, որ ՀՀ կառավարությունն արել է հնարավորը` 2010թ. սոցիալական ոլորտին տրամադրվելիք միջոցները պահպանելու համար:

Տիկին դեսպանը ներկայացրեց Բրազիլիայի կառավարության ձեռնարկած միջոցառումները, նշելով, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սոցիալական խնդիրներին: Նա նախարարին փոխանցեց իր կառավարության պատրաստակամությունը` համագործակցելու  սոցիալական ապահովության ոլորտում::

Որպես առաջին քայլ կողմերը պայմանավորվեցին տեղեկատվության փոխանակել` հետագայում գործընկերությունն ավելի առարկայական դարձնելու ակնկալիքով: