Աջակցություն Լեռնային Ղարաբաղի գործընկերներին

0
95

Համաձայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների միջև կնքված միջկառավարական համաձայնագրի` սույն թվականի հոկտեմբերի 5-ից երկշաբաթյա ժամկետով ՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության /ԲՍՓ/ գործակալության  աշխատանքային խումբը` գործակալության պետ Մ. Վանյանի գլխավորությամբ, գործուղման կմեկնի   Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:  Այցի ընթացքում հանդիպումներ տեղի կունենան ԼՂՀ նախագահի, սոցիալական ապահովության նախարարի, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Նախատեսվում է մասնագիտական, մեթոդական և այլ գործնական աջակցություն ցուցաբերել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության ԲՍՓ կենտրոնին: Կկազմակերպվի գիտապրակտիկ խորհրդակցություն ԼՂՀ առողջապահության, սոցիալական ապահովության նախարարների, երկու նախարարությունների աշխատակիցների, առողջապահական կազմակերպությունների ղեկավարների և ԲԿՀ-ների նախագահների մասնակցությամբ: