ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մ. Յովանովիչին

0
84

Տիկին Յովանովիչը շնորհավորեց նախարարին` պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Պարոն Գրիգորյանը նշեց, որ անկախացումից ի վեր ՀՀ կառավարությունը և մասնավորապես` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշտապես զգացել են ԱՄՆ կառավարության և ամերիկյան ժողովրդի ուշադրությունն ու բարի կամքի դրսևորումները և շնորհակալություն հայտնեց ցուցաբերած օժանդակության համար: Հյուրի խնդրանքով նախարարը ներկայացրեց  գերակա ճանաչված` կենսաթոշակային և զբաղվածության ոլորտների բարեփոխումների ուղղությամբ ընթացող աշխատանքները, այն ծրագրերը, որոնք իրականացվում են նաև ամերիկյան կողմի աջակցությամբ և պատրստակամություն հայտնեց հետագայում ևս անել հնարավորը` կայացած համագործակցությունը  շարունակական դարձնելու համար:
Տիկին դեսպանը նշեց, որ պատրաստ է այսուհետ ևս աջակցել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: