ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը, հաստատված կարգի համաձայն, կատարեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության ներկայացած 10 քաղաքացիների հարցերը հիմնականում վերաբերում էին կենսաթոշակի հաշվարկմանը, հաշմանդամության խմբերին, ընտանեկան նպաստին, դրամական օգնություն ստանալուն, ավանդների փոխհատուցմանը:
Հարցերի հիմնական մասը լուծում ստացավ տեղում, բողոքները ստուգելու նպատակով նախարարը հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին սահմանելով հստակ ժամկետներ` հարցերն ուսումնասիրելու և պատասխաններ ու հիմնավորումներ ներկայացնելու համար:
Home
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
Նորություններ հաստատված կարգ կենսաթոշակի հաշվարկման, հաշմանդամության խմբերի, ընտանեկան նպաստին, դրամական օգնություն ստանալու, ավանդների...