Անոնս

0
78

Հոկտեմբերի 16-ին` ժամը 13:00, “Նովոստի” միջազգային մամուլի կենտրոնում “Հույսի կամուրջ”, “Առաքելություն Արևելք” կազմակերպություները և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կներկայացնեն “Հավասար հնարավորություններ” խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման 7-րդ մրցույթի պայմանները:

Մրցույթի նպատակը հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է: Կարող են ներկայացվել 2008թ. նոյեմբերի 20-ից 2009 թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը:

Կներկայացվի նաև Զարուհի Բաթոյանի  “Հաշմանդամության խնդիրը և զանգվածային լրատվության միջոցները” ուղեցույցը, որը հրատարակվել է  “Հույսի կամուրջ” և “Առաքելություն Արևելք” կազմակերպություների աջակցությամբ և Դանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ:

Լրագրողների համար նախատեսված ուղեցույցը հաշմանդամության խնդրի վերաբերյալ ԶԼՄ-ների տեղեկատվության երկարատև մոնիթորինգի արդյունք է: Այն ներառում է հաշմանդամ մարդկանց խնդիրների լուսաբանման սկզբունքները, ԶԼՄ-ների դերը հաշմանդամ մարդկանց նկատմամբ կարծրատիպերը կոտրելու գործում, լրատվամիջոցներում կիրառվող լեզուն և բառեզրերը, խնդրի վերաբերյալ տեղեկատվության աղբյուրները, լուսաբանման առանձնահատկություններն ըստ լրատվամիջոցների և այլն: Ձեռնարկն, իբրև այդպիսին, առաջինն է Հայաստանում: Այն անվճար կտրամադրվի զանգվածային լրատվամիջոցներին, մամուլի ակումբներին, կազմակերպություններին: