Հերթական նիստը` Հայաստանում

0
71

Աֆղանական պատերազմի վետերանների ԱՊՀ խորհրդի հերթական նիստը տեղի ունեցավ Երևանում: Նիստի ընթացքում քննարկվեցին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյա տարելիցի  միջոցառումների ծրագրի նախագիծը,  Խորհրդի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը և այլ հարցեր:

Նիստի ժամանակ ներկայացվեց Հայաստանի Աֆղանական պատերազմի վետերանների կյանքի որակի բարելավման և սոցիալական ու բժշկական միջոցառումների մասին տեղեկատվություն:

ԱՊՀ խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը: