0
95

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրեի նախարար Ա. Ասատրյանը` համաձայն հաստատված ժամանակացույցի, կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը:

Ներկայացել էր հինգ քաղաքացի: Ա. Պանգրատյանը դիմել էր երեխայի նպաստի դադարեցման պատճառի մասին պարզաբանում ստանալու նպատակով: Պանգրատյանի երեխան ծնվել է 2011թ. հունիսին, հոկտեմբերին նշանակվել է խնամքի նպաստ, սակայն համատեղությամբ այլ տեղ աշխատելու և երկրորդ տեղում արձակուրդ չձևակերպելու պատճառով երեխայի նպաստի վճարումը դադարեցվել է: Հարցը քննարկելուց հետո պարզ դարձավ, որ երկրորդ աշխատավայրում քաղաքացին աշխատել է քաղաքացիա-իրավական պայմանագրով, ինչը չի նախատեսում արձակուրդի ձևակերպում: Պարոն Ասատրյանը հանձնարարեց անմիջապես վերականգնել նպաստի վճարումը:

Երկու կենսաթոշակառուների` ընտանեկան նպաստի իրավունքը վերականգնելու դիմումները քննարկելուց հետո, նկատի ունենալով նրանց սոցիալական և առողջական վիճակները` համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարվեց հրատապ օգնություն նշանակելու համար միջնորդությամբ դիմել սոցիալական աջակցության խորհուրդներին:

Քաղաքացի Ջ. Հովակիմյանին չէր բավարարել պարապուրդի ժամանակ իրեն վճարված գումարի, աշխատանքից ազատվելու վերջնահաշվարկի վերաբերյալ աշխատանքի պետական տեսչության պարզաբանումը: Չնայած նախարությունում հարուցվել էր վարչական վարույթ, հանգամանորեն բացատրվել խնդրի էությունը, սակայն նախարարը հանձնարարեց համապատասխան վարչությանը` ևս մեկ անգամ ուսումնասիրել խնդիրը և ներկայացնել իրեն:

Ճարտարապետ-նախագծող Վ. Երեղյանը ներկայացրեց էկոնոմ դասի անհատական բնակարանների և բազմաբնակարան շենքերի  նախագծեր: Առաջարկվող մոդուլները հնարավորություն կտան  անհատական բնակարանները կառուցել աստիճանաբար: Հետաքրքիր լուծումներ են տրվել նաև  բազմաբնակարան շենքերին: Պարոն Ասատրյանը հանձնարարեց աշխատակազմի ղեկավարին` հանդիպում կազմակերպել «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարի հետ` հետագա համագործակցության հնարավորությունները քննարկելու համար:

Փաստորեն` բոլոր քաղաքացիների հարցերը ստացան լուծումներ:

SHARE
Previous article
Next article