ԱՄՆ դեսպանը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

0
81

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջ. Ա. Հեֆերնին: Շնորհավորելով հյուրին բարձր պաշտոն ստանձնելու կապակցությամբ նախարարը հույս հայտնեց, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի հետ երկարամյա համագործակցությունը կլինի շարունակական: Քանի որ այցը ճանաչողական էր, հյուրի խնդրանքով պարոն Գրիգորյանը հանգամանորեն ներկայացրեց  նախարարության և համակարգի կառուցվածքը, գործառույթները, ոլորտի գերակայությունները, մասնավորապես` կենսաթոշակային, հաշմանդամների և զբաղվածության ոլորտներում, ինչպես նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների ստեղծման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները:
Պարոն Հեֆերնը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: “Այն, ինչ դուք եք անում, անմիջական ազդեցություն ունի Հայաստանի մարդկանց կյանքի վրա: Ես տեղյակ եմ կենսաթոշակային բարեփոխումների ուղղությամբ ընթացող աշխատանքների մասին, կարևորում եմ նաև բռնությունների կանխարգելման ուղղությամբ ձեր կողմից իրականացվող քայլերը: Պատրաստ եմ աջակցել այն նախաձեռնություններին, որոնք  կնպաստեն ձեր երկրում սոցիալական պաշտպանության համակարգի հետագա կատարելագործմանը”,-նշեց դեսպանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

SHARE
Previous article
Next article