0
91

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանն ընդունեց Հայաստանի աղքատության գնահատման ծրագրի համար պատասխանատու` Համաշխարհային բանկի աշխատախմբի ներկայացուցիչներին: Խմբի ղեկավար Ռ. Սունդարամը ներկայացրեց առաքելության նպատակը` կազմակերպել խորհրդատվություններ աշխատաշուկայի հիմնախնդիրնրի և մարտահրավերների վերաբերյալ, մասնակցել ՀՀ վիճակագրության ազգային ծառայության կողմից կազմակերպված սեմինարին, որտեղ կներկայացվեն “Սոցիալական նկարագրի և աղքատության զեկույցի” հիմնական եզրակացությունները: Նա տեղեկացրեց նախարարին, որ աշխատանքային խումբը սկսել է նախապատրաստել Հայաստանի աշխատաշուկայի մասին զեկույցը, որը պատրաստ կլինի 2012թ., ինչը հնարավորություն կտա պարզել  գործազրկության հետ կապված խնդիրները, մասնավորապես` մասնագիտական հմտությունների  և կարողությունների կապը:

Հետազոտության արդյունքները կօգնեն զբաղվածության ոլորտում նախատեսվող օրենսդրական բարեփոխումների, ակտիվ ծրագրերի մշակման աշխատանքներին:

“Մեզ համար անչափ կարևոր է վերացնել կրթության համակարգի և աշխատաշուկայի պահանջարկի անհամապատասխանությունները: Մեծապես կարևորում եմ նաև  մոնիթորինգի և գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվելիք քայլերը”,- նշեց պարոն Գրիգորյանը:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչը պատրաստակամություն հայտնեց աջակցել համակարգի ներդրմանը և զբաղվածության ոլորտի հետագա բարեփոխումների ընթացքում համակողմանիորեն աջակցել նախարարությանը: