Երեք երեխաների 31-ամյա մայրիկ Գայանե Ղամբարյանին հաջողվում է աշխատանքը համատեղել երեխաների խնամքի հետ: Ավագ որդին 12 տարեկան է, փոքրը՝ 2: Երբ 2018 թ.-ին սկսեց աշխատանք փնտրել, առաջին հերթին հաշվառվեց Երևանի Աջափնյակ համայնքի Զբաղվածության տարածքային կենտրոնում և սպասեց աշխատանքի առաջարկին:
Մասնագիտություն չունեցող մայրերի համար նախատեսված ծրագրի շրջանակներում Գայանեն ստացել է վարսավիրի մասնագիտություն և հետագայում անցել աշխատանքի գործատուի մոտ: Հենց նրա մոտ էլ կազմակերպվել է նրա ուսուցումը.
«Երբ սկսեցի աշխատանք փնտրել, ցանկանում էի, որ այն համատեղվեր երեխաների խնամքի հետ: Երբ առաջարկեցին ուսուցում, ավելի շատ ուրախացա, որովհետև միշտ ցանկացել եմ սովորել վարսավիրություն և աշխատել այդ մասնագիտությամբ»,- ասում է Գայանեն:
Գայանեի ուսուցումը կազմակերպվել է Աջափնյակի Զբաղվածության տարածքային կենտրոնի և գործատուի բանակցությունների արդյունքում:
«Ուսուցումն իրականացնող գործատուն ծրագրի շրջանակներում որևէ պարտավորություն չունի ուսուցումն ավարտած անձին աշխատանքի ընդունելու ուղղությամբ, սակայն այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում գործատուին ուսուցման ժամանակահատվածում ճանաչել մասնակցին, վերապատրաստել՝ իր պահանջներին համապատասխան, գնահատել ստացած հմտությունները և վերցնել մշտական աշխատանքի»,- ասումում է ԶՊԳ ծրագրերի իրականացման մեթոդական աջակցության և խորհրդատվության բաժնի պետ Ռուզան Արշակյանը:
Ծրագրի շրջանակներում գործատուին տրվում է միանվագ փոխհատուցում՝ 30 հազար դրամի չափով՝ մասնագիտական ուսուցումը կազմակերպելու համար պահանջվող նյութական ծախսերը (հումք և աշխատանքի առարկա հանդիսացող այլ նյութեր) հոգալու նպատակով:
«Նման ծրագրերն օգնում են ցանկացած գործատուի՝ պատրաստել արհեստավարժ մասնագետներ, ինչի համար գործատուն պետք է խրախուսվի: Իսկ ֆինասական աջակցությունը նման խրախուսանք է»,- ասում է «Ինա» գեղեկցության սրահի տնօրեն Անի Խաչատրյանը:
Նա նշում է նաև, որ առօրյայում ուսուցումը ավելի թանկ արժե, քան այս ծրագրերի շրջանակնում հատկացվող ֆինասական խրախուսանքն է: Անին նշում է, որ չնայած այդ հանգամանքին, հաշվի առնելով ծրագրի սոցիալական բաղադրիչը, այն է՝ աջակցություն երիտասարդ մայրերին՝ ուսուցում ստանալու հարցում, ցանկացել է մասնակացույթուն ունենալ:
Ֆինանսական աջակցություն է տրամադրվում նաև սովորողին: Գայանեն ուսուցման 4 ամսիների ընթացքում ստացել է նվազագույն աշխատավարձի չափով փոխհատոցում՝ մասնագիտական ուսուցմանը մասնակցելու համար պահանջվող տրանսպորտային և այլ ծախսերը հոգալու, ինչպես նաև՝ երեխաների խնամքը կազմակերպելու համար:
Գայանեի հաճախորդների թիվը գնալով աճում է: