0
104

Այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ սոցիալական աշխատողների վկայականների հանձնման արարողություն, որին մասնակցում էին ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը. ԱՄՆ ՄԶԳ տնօրեն տ. Կ. Հիլիարդը, <<Վորլդ Վիժն>> կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գ. Սթրոնգը, հյուրեր, ուսանողներ:

<<Սոցիալական աշխատող>> առցանց դասընթացները կազմակերպվել են ՀՀ 6 մարզերում, Վորլդ Վիժն կազմակերպության կողմից` ԵՊՀ-ի հետ համատեղ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Ասատրյանն իր խոսքում նշեց սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացման անհրաժեշտության, դրա ուղղությամբ իրականացվող քայլերի մասին:

<<Մենք ներդնում ենք ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը, որի կենտրոնում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքը կամ անձն է, քայլեր ենք ձեռնարկում համայնքային սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման ուղղությամբ, տարանջատում ենք բուն սոցիալական աշխատանքը սոցիալական աջակցության մյուս տեսակներից: Այս միջոցառումը վկայում է, որ ծրագրի մասնակից կողմերը կարևորում են սոցիալական աշխատողի անհրաժեշտությունը և դերը>>,- նշեց նախարարը: Նա շնորհավորեց դասընթացները հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և հանձնեց վկայականներ, որոնք հնարավորություն կտան շրջանավարտներին` աշխատելու որպես սոցիալական աշխատող կամ ծառայող:

SHARE
Previous article
Next article