Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է տնային խնամքի ծառայություններ մատուցել տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց։ Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում խնամքի ծառայություններ տրամադրելու նպատակով 2021 թվականի համար նախարարությունը հատկացրել է շուրջ 18 մլն 190 հազար դրամ։ Վերոնշյալ մարզերում ծառայությունները մատուցվում է «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպության միջոցով։
Խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած շուրջ 220 քաղաքացի ստանում է կենցաղային սպասարկում, բժշկական օգնություն և սպասարկում, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական օգնություն։
Խնամքը տրամադրվում է անձի բնակության վայրում՝ գնահատված սոցիալական կարիքներին համապատասխան: