Հանրային քննարկում՝ «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ

0
93

Oգոստոսի 4-ին` ժամը 11:00-ին, «Անի» հյուրանոցի «Նաիրի» դահլիճում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի կունենա «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկում։  

Նախաձեռնությունը պայմանավորված է սոցիալական աջակցության ոլորտում իրականացվող բարեփոխումներով, մասնավորապես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմամբ։ 

Կարևորվում է մեր երկրում՝ համայնքներում սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումը, սոցիալական պաշտպանության ոլորտում միասնական քաղաքականության վարումը և ընդհանուր մոտեցումների որդեգրումը։ 

Համայնքում կայացած սոցիալական աշխատանքի և միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների աշխատանքները փոխլրացնելու են սոցիալապես խոցելի խմբերի, ընտանիքների կամ անձանց համարժեք սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը։   

Վերոնշյալ օրենքներում առաջարկվող փոփոխությունները և լրացումները վերաբերում են սոցիալական պաշտպանության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների սոցիալական պաշտպանության ոլորտում լիազորությունների իրականացման հնարավորությունների մեծացմանը, որով կապահովվի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներդաշնակեցված գործունեություն։ 

Հաշվի առնելով նշյալ գործընթացների հանդեպ հանրության, շահագրգիռ կողմերի, գործընկեր կազմակերպությունների հետաքրքրությունն ու վերջիններիս հետ այն քննարկելու անհրաժեշտությունը, Նախարարությունը հրավիրում է հետաքրքրված բոլոր կազմակերպություններին մասնակցել քննարկմանն ու իրենց ներդրումն ունենալ սոցիալական պաշտպանության ոլորտի կայացմանը նպաստող կարևոր գործընթացներից մեկում։

Միջոցառումը կազմակերպվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ՝ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում։

Այստեղ՝ կարող եք գտնել օրենքների նախագծերը։