Աջակցության նոր ծրագիր՝ Արցախից տեղահանված և բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների համար

0
49

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է իրականացնել սոցիալական աջակցության նոր միջոցառում՝ 2020թ․ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից տեղահանված և բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների համար։  

Աջակցությունը կտրամադրվի ամսական պարբերականությամբ` 2021 թ.  սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների համար:   

Միջոցառմանը դիմելու ընթացակարգի, աջակցության չափի, շահառուների շրջանակի և այլ մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։