0
87

Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի` 2012թ. հոկտեմբերի 26-ին նախարար Ա. Ասատրյանը սահմանված կարգով կատարեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցում էին նախարարության աշխատակազմի ղեկավարը, նախարարի խորհրդականը, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:

Ներկայացան նախապես հերթագրված 8 քաղաքացի: Դիմողների հարցերը վերաբերում էին հետևյալ խնդիրներին` հաշմանդամության խմբի վերանայում, արտոնյալ կենսաթոշակի նշանակում, Մարալիկում սոցիալական բնակարանի հատկացում, մանկատան շրջանավարտներին բնակարանի տրամադրում, հաշմանդամ երեխայի կենսաթոշակի ժամանակավոր դադարեցում:

Մանրամասնորեն լսելով յուրաքանչյուր քաղաքացու հարցադրում, ինչպես նաև համապատասխան մասնագետի պարզաբանում` պարոն Ասատրյանը հստակ հանձնարարականներ տվեց համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հնարավորինս սեղմ ժամկետում, օրենքի և նախարարության իրավասության շրջանակներում հանգամանորեն ուսումնասիրել ներկայացված խնդիրներն ու տալ սպառիչ պատասխաններ: Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերը վերցվեցին նախարարի հսկողության տակ, դրանց պատասխանները քաղաքացիները կստանան սահմանված ժամկետներում:

Նախարար Ա. Ասատրյանը յուրաքանչյուր քաղաքացու իր խնդրի վերաբերյալ տվեց սոցիալական պաշտպանության ոլորտի օրենքների համապատասխան դրույթներից բխող պարզաբանումներ և անհրաժեշտ խորհրդատվություն:

SHARE
Previous article
Next article